Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր սարքը կարող է մեզում վիրուսներ հայտնաբերել. news.am

Նոր սարքը կարող է մեզում վիրուսներ հայտնաբերել. news.am

Թեքսասի համալսարանի գիտնականներն էլեկտրաքիմիական սենսոր են ստեղծել, որը կարող է մեզում արագ ի հայտ բերել վիրուսները: Գիտնականների խոսքով, իրենց մեթոդը հարմար է ցանկացած վիրուսի հայտնաբերման համար, ներառյալ մարդու իմունադեֆիցիտի վիրուսը եւ Զիկա վիրուսը, որը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով:

Սենսորը զինված է գերբարակ էլեկտրոդով, որի հաստությունը մարդկային բջջից փոքր է: Տվիչը տեղավորվում է հիվանդի մեզի հետազոտության ենթարկվող նմուշում, ինչից հետո նմուշի մեջ ֆերմենտներ եւ հակամարմիններ են ավելացվում, որոնք ի վիճակի են կապվել վիրուսային մասնիկի հետ: Արդյունքում համակարգ է ձեւավորվում, որի ներկայությունը կարող է հայտնաբերվել սենսորի օգնությամբ: 

Մշակողներն արդեն փորձարկել են նոր սարքը եւ նրա օգնությամբ ցիտոմեգալովիրուս են հայտնաբերել: Էլեկտրաքիմիական սենսորը թույլ է տալիս տարբեր վիրուսներ հայտնաբերել արագ եւ ճշգրտորեն: Կարեւոր է եւ այն, որ սարքն ի վիճակի է վարակ հայտնաբերել վաղ փուլերում, երբ վիրուսի կենտրոնացումը նվազագույն է:

Այդ սենսորի օգտագործումը կօգնի նվազագույնի հասցնել կեղծ բացասական արդյունքների քանակությունը, կարծում են մշակողները: Նրանք պարզել են, որ վիրուսների ի հայտ բերման ներկայում գործող մեթոդներն արդյունավետ ազդում են ավելի բարձր խտությունների դեպքում, որովհետեւ պահանջում են հետազոտության ենթարկվող նմուշների առավել որակյալ նախապատրաստություն: Ավելին, վիրուսի հայտնաբերման համար բանականին մեծ ժամանակ է պահանջվում:

Առայժմ վաղ է խոսել նոր սարքի կլինիկական փորձարկում սկսելու մասին, անհրաժեշտ է նախ կատարելագործել սենսորը` էլեկտրոդներն ավելի կայուն դարձնելով, նշել են գիտնականները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. beremennuyu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ